Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը

ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի, ռուս խաղաղապահների գործունեության և ԼՂ-ում մարդասիրական առաքելության խնդիրները: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին:

«Զրույց է տեղի ունեցել ռուս խաղաղապահների գործունեության և Լեռնային Ղարաբաղում մարդասիրական առաքելության աշխատանքի մասին»,- ասել է Պեսկովը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին