Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին հղումով գրում է ria.ru-ն։

Պեսկովի խոսքով՝ «խորհրդակցության մասնակիցներն ի թիվս այլ հարցերի նաև կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ներկա վիճակի մասին»:

Խորհրդակցությանը մասնակել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը,  ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնային Խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, փոխնախագահ, ազգային անվտանգության Խորհրդի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Related posts

Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան

Մահացած է հայտնաբերվել պաշտոնանկ արված Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը. BBC

Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ