Պուտինն Ալիևի և Փաշինյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տրանսպորտային հաղորդակցության ապաարգելափակմանն ու տնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցեր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին և 24-ին հեռախոսացրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցների ընթացքում մանրամասն քննարկվել են նոյեմբերի 21-ին Երևան և Բաքու այցելած ռուսաստանյան միջգերատեսչական պատվիրակության ուղևորության արդյունքները, ինչպես նաև երեք երկրների ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթների իրագործման ընթացքը:

«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի կարգը և բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելուն ուղղված հետագա քայլերը: Անդրադարձ է կատարվել տնտեսական փոխգործակցության և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաարգելափակումը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան