Պուտինը հաստատել է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգը հաստատելու մասին» հրամանագիրը։ Այն սահմանում է երկրի միջազգային գործունեության առաջնահերթ ոլորտները, նպատակներն ու խնդիրները։

Փաստաթղթում նշվում է, որ Արևմուտքի ոչ բարեկամական գործողությունների ֆոնին Ռուսաստանը կշարունակի զարգանալ և կպաշտպանի իր իրավունքները «բոլոր հասանելի միջոցներով»:

Ըստ հայեցակարգի՝ ԱՄՆ-ը սպառնալիքների հիմնական աղբյուրն է թե՛ Մոսկվայի, թե՛ ողջ աշխարհի համար: Նշվում է, որ Ռուսաստանը մտադիր է վերացնել Վաշինգտոնի և նրա դաշնակիցների «գերակայության հիմքերը», իսկ արևմտյան երկրների հետ գործակցության փոխարեն Մոսկվան այժմ շահագրգռված է միայն խաղաղ համակեցությամբ։ Ռուսաստանը նաև մտադիր է թույլ չտալ, որ միջուկային պատերազմ սկսվի։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Ռուսաստանն այլ պետությունների հետ իր հարաբերությունները կկառուցի՝ հաշվի առնելով Մոսկվայի նկատմամբ նրանց վարած քաղաքականությունը և պատրաստ է օգտագործել երկրի զինված ուժերը ինչպես իր կամ իր դաշնակիցների դեմ ագրեսիայից պաշտպանվելու, այնպես էլ այն կանխելու համար։

Ռուսաստանը նաև պատրաստ է օգնություն տրամադրել իր դաշնակիցներին և գործընկերներին՝ անկախ նրանց միջազգային ճանաչումից, զարգացնել ռազմական գործակցությունը դաշնակիցների հետ՝ ամրապնդելու տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաև կանխել Ռուսաստանի և գործընկերների հարաբերություններին միջամտելու՝ ոչ բարեկամ երկրների փորձերը:

Related posts

Ե՛վ ԵՄ-ն, և՛ ԵԱՏՄ-ն մեզ հավասարապես պետք են այնքան ժամանակ, մինչև մեր հանձնառությունը՝ այլընտրանքներ ձևավորելու, կատարած կլինենք. Փաշինյան

Մենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Սերդար Բերդիմուհամեդովը՝ Փաշինյանին

Անհատական պատասխանատվություն կլինի. Փաշինյանը՝ բանակում մահերի մասին