Պուտինը ժամանել է Մագադան, որտեղից կմեկնի Ալյասկա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Մագադան, որտեղ կայցելի մի շարք օբյեկտներ և կհանդիպի տարածաշրջանի ղեկավար Սերգեյ Նոսովի հետ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Տարածաշրջանային ուղևորություն, կարևոր քաղաք։ Պուտինը բազմիցս եղել է այնտեղ որպես վարչապետ։ Քաղաքում նախագծեր են իրականացվում բնակիչների համար հարմարավետ կենսապայմանների ստեղծման նպատակով», – ավելի վաղ լրագրողներին հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պլանավորվում է, որ ուղևորության շրջանակներում նախագահը կծանոթանա մի շարք տարածաշրջանային օբյեկտների։ Մասնավորապես, Պուտինին ցույց կտան ձկան յուղի վերամշակմամբ ու զտմամբ զբաղվող «Օմեգա-Սի» ձեռնարկության գործարանը:

Բացի այդ, ակնկալվում է Պուտինի այցը «Մայակ» պարկի մշակութային-հասարակական կենտրոն, «Նախագահական» մարզաառողջարանային համալիր։ Ուղևորության շրջանակներում նախատեսված է Պուտինի ղեկավարությամբ խորհրդակցություն՝ Մագադանի զարգացման մաստեր-պլանի իրականացման թեմատիկայով։

ՌԴ նախագահը նաև ծաղիկներ կդնի ԱլՍիբ-ի (Ալյասկա-Սիբիր օդային մայրուղի) հերոսների հուշարձանին։ Հուշահամալիրը հավերժացնում է ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության պատմությունը։

Պուտինը նաև հանդիպում կունենա նահանգապետի հետ, որից հետո կմեկնի Ալյասկա, որտեղ հանդիպելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Related posts

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

Մի խումբ աղջիկներ ծեծի են ենթարկել մեկ այլ աղջկա․ նրանք ներկայացվել են ՔԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադիս Աբեբայում Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին