Պուտինը Դուշենբեում ՀԱՊԿ-ի եւ ՇՀԿ-ի գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշենբեում կայանալիք ՀԱՊԿ-ի եւ ՇՀԿ-ի գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով՝ ինքնամեկուսացման ռեժիմի պահպանման անհրաժեշտության պատճառով: Այդ մասին հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սեպտեմբերի 14-ին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ կայացած հեռախոսազրույցում Ռուսաստանի ղեկավարը պատմել Է, որ իր շրջապատում կորոնավիրուսով հիվանդանալու դեպքերի հայտնաբերման կապակցությամբ ինքը պետք Է ինքնամեկուսացման ռեժիմ պահպանի:

«Հաշվի առնելով դա՝ Ռուսաստանի նախագահն այս շաբաթ Դուշենբեում պլանավորված ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին եւ ՀԱՊԿ-ի ու ՇՀԿ-ի անդամ պետությունների ղեկավարների համատեղ նիստին կմասնակցի տեսակապի ռեժիմով»,-ասվում Է հաղորդագրության մեջ, տեղեկացրել Է ՌԻԱ Նովոստին:

Related posts

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը

Արթուր Մնոյանը նշանակվել է ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ