Պորտուգալիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պարգևատրել է Ռոնալդուին

 

Պորտուգալիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆերնանդու Գոմեշը գովաբանել է Պորտուգալիայի ազգային հավաքականին և հատկապես նրա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ նրան պարգևատրելով պլատինե մրցանակով:

Նոյեմբերի 11-ին Կրիշտիանու Ռոնալդուն ներկա է գտնվել Quinas de Ouro գալա համերգին, որտեղ արժանացել է Ֆերնանդու Գոմեշի հարգանքին: Նա էլ իր հերթին երախտագիտություն է հայտնել ֆուտբոլիստին՝ պորտուգալական ֆուտբոլն աշխարհում հանրահռչակելու համար:

«Նա ավելի քան 20 տարի ծառայում է Պորտուգալիայի հավաքականին, և եթե խոսենք այն մասին, թե ով է ցույց տվել իր սերն ու նվիրվածությունը հավաքականին ներկայացնելու գործում, ապա դա հենց Կրիշտիանու Ռոնալդուն է։

Նա զգում է ազգային հավաքականի շապիկը, զգում է Պորտուգալիան և մեր երկրի առաջատար ներկայացուցիչն է։ Ուստի մենք կարծում ենք, որ լիովին արդարացի է Կրիշտիանուին պարգևատրելու պլատինե Quinas-ով։ Ես միայն շնորհակալության խոսքեր ունեմ։ Շնորհավորում եմ, շնորհակալ եմ»,-ամփոփել է Գոմեշը։

Հավաքականի կազմում Ռոնալդուն հաղթել է Եվրոպայի առաջնությունում և ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում։ Պորտուգալիայում նա 4 անգամ ճանաչվել է տարվա ֆուտբոլիստ, ինչպես նաև ազգային հավաքականի և բոլոր հավաքականների պատմության լավագույն ռմբարկուն է (130 գոլ):

Related posts

Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան

Մահացած է հայտնաբերվել պաշտոնանկ արված Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը. BBC

Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ