Պոմպեոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հավատարիմ մնալ ԼՂ-ում հրադադարի վերաբերյալ մոսկովյան պայմանավորվածություններին

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

«ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում կատարել հրադադարի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և դադարեցնել հարվածները բնակելի շրջաններին, ինչպիսիք են Ստեփանակերտը և Գյանջան։ Մենք ցավում ենք մարդկային զոհերի համար և շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղ կարգավորման դիրքորոշմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

Կասեցվել է «Տորնադո» ՍՊԸ-ին պատկանող շարժական լցակայանի գործունեությունը

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներ

Կիսատ կմնա՞ Հաղթանակի զբոսայգու բարեկարգումը