ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավելու ցանկացած փորձից

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են՝ լրատվամիջոցներից մեկում «Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել ցույցերին» վերտառությամբ ամբողջովին հորինված նյութ է հրապարակվել:
Պաշտպանության նախարարությունը, հերքելով վերնագրով և բովանդակությամբ բացարձակ կեղծիք ու սուտ հանդիսացող տվյալ հրապարակումը, կրկին կոչ է անում զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավելու ցանկացած փորձից կամ այդ ակցիաների շրջանակում զինված ուժերի հեղինակությանը դիտավորյալ վնասելու արատավոր գործելաոճից:

Related posts

Գյումրի համայնքի ղեկավարն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ

Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր

27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը