Պիկեն և Շակիրան բաժանվել են. El Periodico

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն և երգչուհի Շակիրան բաժանվել են։ Այս մասին հայտնում է El Periodico-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 45-ամյա երգչուհին իմացել է 35-ամյա ֆուտբոլիստի բազմաթիվ դավաճանությունների մասին, ինչի պատճառով էլ Պիկեն արդեն մի քանի շաբաթ մենակ է ապրում իր հին բնակարանում։

Նշվում է, որ պաշտպանին հաճախ են տեսել գիշերային ակումբներում՝ այլ կանանց ուղեկցությամբ։ Խաղացողը երեկույթների է եղել մինչև գիշերվա ժամը 2-3-ը, չնայած այն բանին, որ առավոտյան պետք է մարզվեր «Բարսելոնայի» հետ։

Ֆուտբոլիստն ու երգչուհին հարաբերությունների մեջ են 2011 թվականից։ Զույգը երկու երեխա ունի՝ իննամյա Միլանը և յոթամյա Սաշան։

Related posts

Ծայրահեղ շոգը խափանել է ԱՄՆ-ի 250-ամյակի տոնակատարությունները մի քանի նահանգում

Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը

Գեղակերտում բացվեց «Խոյ» երիտասարդական տարածքը