Պետք չէ մտածել, թե մեր արձագանքը միայն հրապարակային է. Զախարովան՝ Սյունիքում երկու ռուս զինվորականի վիրավորվելու մասին

Կան եռակողմ պայմանավորվածություններ, հարկավոր է նաև քաղաքական կամք, հստակ ծրագրի առկայություն և այն իրագործելու ցանկություն, ահա հաջողության բանալին. այդ պայմանավորվածությունները մշակվել են բոլորի կողմից և չեն պարտադրվել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Մոսկվայի դիրքորոշմանը:

Պատասխանելով Մինսկի համաձայնությունների ճակատագիրը չկրկնելու մասին հարցին՝ Զախարովան շեշտել է, թե Կիևը պարբերաբար հայտարարել է, որ դրանք արդիական չեն, իսկ Հայաստանը և Ադրբեջանը բազմիցս նշել են, որ եռակողմ հայտարարություններն արդիական են իրենց համար:

Անդրադառնալով տեղեկություններին, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել ավելի վաղ եղանակային վատ պայմանների հետևանքով մոլորված հայ զինծառայողին վերադարձնող ռուս զինծառայողների ուղղությամբ, ինչի հետևանքով երկու ռուս զինվորական է վիրավորվել՝ Զախարովան նշել է՝ հանգամանքները պարզում է ՌԴ ՊՆ-ն:

«Սակայն չպետք է մտածել, թե մեր արձագանքը միայն հրապարակային է, երկխոսությունը միշտ ընթացքի մեջ է։ Տարբեր դաշնակիցների հետ մենք մեր դիրքորոշումը հայտնելու տարբեր եղանակներ ունենք»,- նշել է Զախարովան:

Related posts

«Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների թաքստոցներից հայտնաբերվել են բջջային հեռախոս և թմրամիջոցին նմանվող զանգվածներ

Այցելեցի նախագահական նստավայր՝ շնորհավորելու Վահագն Խաչատուրյանին. Նիկոլ Փաշինյան

Առաջիկա օրերին սպասվում է ֆեյքերի տարափ. Արայիկ Հարությունյան