Պետք է ունենանք այնպիսի Սահմանադրություն, որը չկորցնի կապը մեր ապագայի հետ. վարչապետ

Մտավախություններ են ձևակերպվում՝ ի՞նչ է նշանակում կորցնել կապը պատմության հետ, կամ այսօր մեր Սահմանադրության մեջ ի՞նչ է գրված, որ պահպանում է կապը մեր պատմության հետ, կամ՝ ի՞նչ է նշանակում կապ պատմության հետ: Արձագանքելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ նոր Սահմանադրության մասին մտահոգությունների վերաբերյալ հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ավելի շատ մտածում եմ, որ մենք պետք է ունենանք այնպիսի Սահմանադրություն, որը չկորցնի կապը մեր ապագայի հետ: Սա ավելի կարևոր խնդիր է, մեր մեջ ասած. այս հարցը չեն տալիս»,- նշեց վարչապետը:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել