Պետք Է միշտ պատրաստ լինել, որ ամեն րոպե կարող է հարձակում լինել, այդ տրամաբանությամբ ենք աշխատում․ ԱԺ նախագահ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ պետք Է մշտապես պատրաստ լինել, որ ամեն րոպե կարող է հարձակում լինել և հենց այդ տրամաբանությամբ են աշխատում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք վերջին շրջանում ադրբեջանական սադրանքները չեն վերածվի լայնամասշտաբ ռազմական գործողության։

«Անշնորհակալ գործ է կանխատեսելը։ Իհարկե, մենք պետք Է մշտապես պատրաստ լինենք, որ ամեն րոպե կարող է հարձակում լինել և մենք հենց այդ տրամաբանությամբ ենք աշխատում։ Բանակին ուղղված գործողությունները և բարեփոխումները հենց այդ տրամաբանությամբ են արվում՝ անկախ նրանից՝ սադրանքները կլինեն, թե չեն լինի»,- ասաց Սիմոնյանը։

Related posts

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուժային կառույցների միջև բանակային խաղերի փակման արարողությանը