Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն

Մենք պետք է լինենք Իսրայելի կողքին՝ առավելագույնս ապահովելու նրա պաշտպանությունը, բայց նաև կոչ ենք անում սահմանափակումներ մտցնել՝ էսկալացիայից խուսափելու համար. այս մասին BFMTV-ին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Նրա պնդմամբ՝ Ֆրանսիան ամեն ինչ կանի Մերձավոր Արևելքում իրավիճակի սրացումից խուսափելու համար։

«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի խուսափենք բռնկումից, այսինքն՝ էսկալացիայից։ Մենք պետք է լինենք Իսրայելի կողքին՝ առավելագույնս ապահովելու նրա պաշտպանությունը, բայց նաև կոչ ենք անում սահմանափակումներ մտցնել՝ էսկալացիայից խուսափելու համար։ Ուշադրության կենտրոնում պետք է լինի Իրանի մեկուսացումը, տարածաշրջանի երկրներին համոզելը, որ Իրանը վտանգ է ներկայացնում, պատժամիջոցների ավելացումն ու Իրանում միջուկային գործունեության նկատմամբ ճնշման ուժեղացումը», – հավելել է նա։

Ֆրանսիայի նախագահը նաև ասել է, որ ֆրանսիական կործանիչներն օգնել են հետ մղել Իրանի կողմից Հորդանանի օդային տարածքի խախտումը հարձակման ժամանակ:

«Արդեն մի քանի տարի է, ինչ մենք Հորդանանում ունենք ահաբեկչության դեմ պայքարի ավիաբազա։ Հորդանանի օդային տարածքը խախտվել է… Մենք օդ բարձրացրինք մեր ինքնաթիռներին և որսացինք այն, ինչ պետք է որսայինք», – նշել է Մակրոնը:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում