Պետությունը մշտապես գյուղացու կողքին է. Գևորգ Պապոյանի ուղերձը գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ուղերձ է հղել գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր գյուղատնտեսության աշխատողի օրն է, և ես սրտանց շնորհավորում եմ ոլորտի ներկայացուցիչներին այս տոնի առթիվ: Գյուղատնտեսների անմնացորդ նվիրումն ու աշխատասիրությունը մեր ազգի պարենային անվտանգության և տնտեսական կայունության հիմնաքարերն են։
Ոլորտի առջև ծառացած որոշ մարտահրավերների պատճառով գյուղացու նվիրումը միշտ չէ, որ արդարացնում է սպասումները, բայց նրանց ներդրումներն անգնահատելի են և երբևէ աննկատ չեն մնում։
ՀՀ կառավարության անունից վստահեցնում եմ, որ պետությունը մշտապես գյուղացու կողքին է, և պետական աջակցության առանձին ծրագրերի իրականացման միջոցով ՀՀ կառավարությունը շարունակական աշխատանքներ է տանում ոլորտի առաջմղման, ենթակառուցվածքների բարելավման, գյուղի ու գյուղատնտեսության նկատմամբ հետաքրքրության ու գրավչության բարձրացման ուղղությամբ։
Տեղին է նշել, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության առաջատար ճյուղերից մեկն է, և վերջին տարիների միջին ցուցանիշներով, հենց այս ոլորտում է ձևավորվում երկրի համախառն ներքին արդյունքի գրեթե 9 տոկոսը, իսկ գյուղատնտեսական մթերքների վերամշակող արդյունաբերության հետ մեկտեղ ագրոպարենային ոլորտի մասնաբաժինը այդ ցուցանիշը գերազանցում է ավելի քան 2 անգամ։
Ընդհանուր առմամբ, մեր երկրում գյուղատնտեսական համախառն արտադրանքի տարեկան ծավալները կազմում են շուրջ 1 տրիլիոն դրամ։

Գյուղատնտեսության աշխատողների աշխատանքի և նվիրումի հանդեպ մեծագույն հարգանքի և շնորհակալության զգացումով ևս մեկ անգամ շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում տոկունություն, ուժ և եռանդ»:

Related posts

Պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին հրավիրել հաջորդ տարի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան

Արդեն բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն. ՀՀ վարչապետ

Ուղեկցել եմ ՀՀ վարչապետին Թուրքիա կատարած նշանակալի այցի ընթացքում. Միրզոյան