Պետդեպարտամենտը չի մեկնաբանում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ Պոմպեոյի հանդիպման տվյալները

Պետքարտուղարությունը չի մեկնաբանել հրապարակված լուրը` կապված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի և Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և  Զորհաբ ՄՆացականյանի՝ հոկտեմբերի 23-ին երկու առանձին հանդիպումների հնարավոր անցկացման մասին:

Ամերիկյան ԱԳՆ մամուլի ծառայությունը չի պատասխանել ՏԱՍՍ-ի թղթակցի խնդրանքին՝ հաստատել և մեկնաբանել հանդիպման մասին տեղեկատվությունը, որը ավելի վաղ հրապարակել էր Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ըստ հրապարակման, պետքարտուղարը նախ բանակցություններ կվարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի, ապա ՝ իր հայ գործընկերոջ հետ:

Related posts

Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան

Մահացած է հայտնաբերվել պաշտոնանկ արված Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը. BBC

Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ