Պետական պարտքի կանխատեսվող չափը 2022-ի ավարտին կհասնի 4 տրիլիոն 741 միլիարդ դրամի

Mel's Accounting & Tax Service Inc

Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը խոսեց պետական պարտքի կանխատեսվող չափի մասին:

«Պետական պարտքի կանխատեսվող չափը 2022-ի ավարտին կհասնի 4 տրիլիոն 741 միլիարդ դրամի, ինչը հաջորդ տարվա ՀՆԱ-ի 60.2 տոկոսն է: Ընդ որում՝ պարտքի ընդհանուր գումարի 69 տոկոսը կկազմի արտաքին պարտքը, իսկ 31 տոկոսը՝ ներքին պարտքը»,- ասաց Խաչատրյանը:

Նախարարը նշեց, որ 2022-ին զգալի չափով իրագործված կլինի Կառավարության ծրագրով ամրագրված պետական պարտքի կառուցվածքում ներքին պարտքի տեսակարար կշռի ավելացման քաղաքականությունը:

«2022 թվականին Կառավարության պարտքի սպասարկման տարեկան ծախսը պլանավորված է 214 միլիարդ դրամի չափով: Այն կկազմի բյուջեի ծախսերի 9.8 տոկոսը կամ տարվա համար կանխատեսվող ՀՆԱ-ի 2.7 տոկոսը: պարտքի միջին կշռված տոկոսադրույքը կկազմի 5.1 տոկոս»,- ասաց Խաչատրյանը:

Related posts

IMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր

Խոշոր ավտովթար Լանջազատ գյուղում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են

Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ