Պետականաքանդ խմբակը ատում է Հայաստանը, Հայաստանի ժողովրդին, մեր ազգային արժեքներն ու սրբությունները. Նազելի Բաղդասարյան

Այս պատմությունը սոսկ իշխանության դեմ ուղղված արշավի, իշխանափոխության կամ իշխանազավթման մասին չէ։ Այդ մասին ասված է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի Ֆեյսբուքի էջում:

«Այս պետականաքանդ խմբակը պարզապես չի ընդդիմանում իշխանություններին, նրանք ատում են Հայաստանը, Հայաստանի ժողովրդին, մեր ազգային արժեքներն ու սրբությունները։

Հոգևորականի քողի տակ թաքնված մարդատյաց հրեշը բացահայտում է իր իրական դեմքը»,- նշված է գրառաման մեջ։

 

Այս պատմությունը սոսկ իշխանության դեմ ուղղված արշավի, իշխանափոխության կամ իշխանազավթման մասին չէ։ Այս պետականաքանդ խմբակը պարզապես չի ընդդիմանում իշխանություններին, նրանք ատում են Հայաստանը, Հայաստանի ժողովրդին, մեր ազգային արժեքներն ու սրբությունները։
Հոգևորականի քողի տակ թաքնված մարդատյաց հրեշը բացահայտում է իր իրական դեմքը։

Աղբյուրը՝ ՀՀ Քնչական կոմիտե

Опубликовано Nazeli Baghdasaryan / Նազելի Բաղդասարյան Среда, 25 июня 2025 г.

Ավելի վաղ վարչապետը գրել էր, որ իրավապահները կանխել են Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը։ Վարչապետը հրապարակել էր Քննչական կոմիտեի հաղորդագրությունը:

ՔԿ-ն, ի լրումն տարածված հաղորդագրության՝ ներկայացրել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։

Նախօրեին վարչապետը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Civic.am կայքի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը և գրել.

«Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:

Հրապարակման մեջ նշված է, որ հեղաշրջման պլանը հասանելի է դարձել ընդդիմության վստահելի աղբյուրներից: Այն, ըստ էության, գործողությունների փուլային ծրագիր է, որում մանրամասն շարադրված են թիրախային քայլերը, գործիքները, դերակատարները: Հեղաշրջման պլանում ներգրավված են գրեթե բոլոր սեգմենտները՝ Եկեղեցուց մինչև հայտնի տիկտոկերներ:

Related posts

ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին զբաղվել ուրանի հարստացմամբ․ Թրամփ

Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ ԶՈՒ ուսումնական կենտրոններից մեկը, ծանոթացել շինարարական աշխատանքներին

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Թափանցիկության հանձնառությանը՝ դառնալով 42-րդ մասնակիցը