Պեսկովը մեկնաբանել է ԼՂ հարցով Թուրքիայի հետ համատեղ աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ տեղեկությունը

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին ասել է ՌԴ  նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մենկնաբանելով  տեղեկությունն առ այն, որ Թուրքիան ՌԴ-ին առաջարկել է ԼՂ հարցով աշխատանքային խումբ ստեղծել:

«Շաբաթ մենք հայտնել ենք այն թեմաների մասին, որոնք շոշափվել են նախագահներ Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի ժամանակ: Ես այդ հաղորդագրությանը հավելելու բան չունեմ: Ղարաբաղի թեման իսկապես քննարկվել է»,-ասել է Պեսկովը լրագրողների այն հարցին ի պատասխան, թե ինչպես է ռուսական կողմը վերաբերվում ԼՂ հարցով աշխատնքային խումբ ստեղծելու առաջարկությանը:

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում տալով թուրքական աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ղարաբաղյան հարցի լուծման համար աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկով է հանդես եկել:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան