Պենտագոնի պաշտոնյան ԼՂ հակամարտության բռնկումը բնութագրել է որպես «փոքր, բայց մեծ հետևանքներով պատերազմ»

ԱՄՆ պաշտպանության նախարարության մի պաշտոնյա, որը նախընտրել է անանուն մնալ, Sky News Arabia-ին ասել է, որ տեղեկությունները, թե Թուրքիան Ադրբեջան է տեղափոխում սիրիացի հարյուրավոր վարձկանների, «ստուգված են և ճիշտ են»։

Նա Ղարաբաղյան հակամարտության բռնկումը բնութագրել է որպես «փոքր, սակայն մեծ հետևանքներով պատերազմ»՝ լի ՆԱՏՕ երկրների, տարածաշրջանային անվտանգության և միջազգային էներգետի շուկայի անվտանգության համար լայն մարտահրավերներով։

Լրատվամիջոցի ԱՄՆ կառավարական աղբյուրները հայտնել են, որ Կոնգրեսի անդամները գուցե առաջիկա օրերին առաջարկեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատասախանատվության ենթարկել` ԼՂ հակամարտության հարցում քաղաքականության համար։ Այնպես որ, չի կարելի բացառել Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։

Related posts

Հանդիպում ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՊԵԿ-ը 2026 թվականի սեպտեմբերին հայտնաբերել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 316 դեպք

Տեղի է ունեցել COP17–ին ընդառաջ անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը