Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային մոտ 2,2 մլրդ դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինային շուրջ 2,2 միլիարդ դոլարի ռազմական աջակցության ևս մեկ փաթեթի մասին: Այն ներառում է փոքր տրամաչափի ռումբեր, զենիթահրթիռային կայաններ, հակաօդային պաշտպանության համակարգեր, զրահապատ հետևակային մեքենաներ և այլ ռազմատեխնիկա:

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը նշել է, որ Ուկրաինան ինքնուրույն է որոշում՝ ինչպես օգտագործել նրան մատակարարվող զենքը: Իսկ Վաշինգտոնի նպատակն է՝ օգնել ուկրաինական ուժերին համապատասխան արդյունքներ գրանցել մարտի դաշտում:

Related posts

Փարաջանովի բացառիկ աշխատանքները Գյումրիում

Սպասվում է անձրև, ամպրոպ ու կարկուտ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Ռոբերտ Թամարյանը նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ