ՊԵԿ-ը 2023 թ․ հունվար-հունիս ամիսների ընթացքում ապահովել է 1 տրլն 103.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

2023 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 1 տրլն 103.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 216.7 մլրդ դրամով կամ 24.4%-ով, իսկ 2021 թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 353.7 մլրդ դրամով կամ 47.1%-ով (ցուցանիշում ներառված չեն պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի և մոլիբդենի արտահանման համար վճարվող պետական տուրքի գումարները):

2022 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում ապահովվել են 887.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, իսկ 2021 թ. նույն ժամանակահատվածում՝ 750.2 մլրդ դրամ՝ հայտնում են կոմիտեի տեղեկատվական բաժնից։

Related posts

ԱՄՆ-ն պահանջում է Իսրայելի զինված ուժերի դուրսբերումը Գազայից, Լիբանանից և Սիրիայից. 13-րդ ալիք

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ, կա երեք զոհ, հինգ վիրավոր

2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ