Պեկինում հորդառատ անձրևները 30 մարդու կյանք են խլել

Պեկինում հորդառատ անձրևները 30 մարդու կյանք են խլել, ևս 80 հազար մարդ ստիպված է եղել լքել տները։

Չինաստանի զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեն 200 մլն յուան (մոտ 27,8 մլն դոլար) է հատկացրել հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներից հետո մայրաքաղաքի վերականգնմանն աջակցելու համար:

Ավելի վաղ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ էր արել իշխանություններին՝ լուրջ աշխատանք տանել ջրհեղեղների կանխարգելման և տարերքի հարվածների հետևանքների վերացման ուղղությամբ:

Related posts

Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում նախաճաշել է զինվորների հետ

Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր