Պարտավոր ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված, սիրված ու գնահատված. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

«Սիրելի՛ փոքրիկներ,

Այսօր՝ հունիսի 1-ին, մեր քաղաքը լցվում է ձեր ժպիտներով, ձեր խաղերով ու երազանքներով:

Մենք պարտավոր ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված, սիրված ու գնահատված, քաղաք, որտեղ փողոցներն անվտանգ են, դպրոցներն ու մանկապարտեզները՝ հարմարավետ ու բարեկարգ, բակերն ու այգիները՝ ժամանակակից ու բոլորի համար հասանելի։

Մեր նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա հնարավորություն կունենա լիարժեք զարգանալու՝ խաղալու, սովորելու, երազելու և այդ երազանքները իրականություն դարձնելու։

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի փոքրիկներ»,- ասված է ուղերձում:

Related posts

Դավիթ Գալստյանը երկու ամսով կալանավորվել է

Մայր Աթոռն արձագանքել է Բագրատ Գալստանյանի և համախոհների ձերբակալություններին

Ակնհայտ տեռորիստական ակտի նախապատրաստում էր, չենք կարող տարբերություն դնել սրա և Հոկտեմբերի 27-ի մեջ. Սիմոնյան