Պարեկները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի․ խափանման միջոցը՝ կալանք

Կոտայքի մարզի և Երևանի պարեկները, համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 7-ին Երևանի Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել օտարեկրացի 47-ամյա մի տղամարդու:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

«Նա 2024 թվականի դեկտեմբերի 4-ից յուրացման կամ վատնման մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից. խափանման միջոցը՝ կալանք»,-նշված է հաղորդագրության մեջ։

Related posts

Ռուսաստանն ու Ուկրաինան զոհվածների աճյունների և քաղաքացիական անձանց հերթական փոխանակումն են իրականացրել

Երաշխիքը Հայաստանի էներգետիկ և տնտեսական դիվերսիֆիկացիան է. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին

Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ