Պարեկները գողության փորձ են կանխել

Մայիսի 26-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Հյուսիս-Հարավ մայրուղուց, գողության փորձի կասկածանքով, «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 21-ամյա երիտասարդի: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ Հյուսիս-Հարավ մայրուղում փորձել էր գողանալ ուղևորի պայուսակը, սակայն հանցագործությունն ավարտին չէր հասցրել:
Նախապատրաստվում են նյութեր:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին