Պատրաստ ենք զարգացնել հնարավորությունները տնտեսական համագործակցությունը խորացնելու նպատակով. Միզոյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Վիլնյուս կատարած մեր այցի ընթացքում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար։ Ուրախ եմ վերադառնալ բարեկամ Լիտվա իմ՝ 2021 թվականին որպես Ազգային ժողովի նախագահ, վերջին այցելությունից հետո: Մեր երկրների միջև առկա է ամուր բարեկամություն և համագործակցություն՝ հիմնված համերաշխության, ընդհանուր արժեքների և մեր քաղաքացիների համար կայուն զարգացում և բարօրություն ապահովելու նպատակների վրա: Այդ մասին Լիտվայի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից:

Նախարարը նաև նշել է, որ խորհրդակցությունների շրջանկում վերահաստատվել է հանձնառությունը՝ խորացնելու երկկողմ հարաբերությունները՝ անդրադառնալով երկկողմ օրակարգի մի շարք հարցերի ներառյալ այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են ՏՏ ոլորտը, էներգետիկան, տուրիզմը, մշակույթը և կրթությունը:

«Մենք պատրաստ ենք զարգացնել հնարավորությունները մեր տնտեսական համագործակցությունը խորացնելու նպատակով՝ ճանաչելով առևտրի և ներդրումների ներուժը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա հնարավորություններն ու փորձը:

Այսօր մենք քննարկել ենք նաև համագործակցության հիմնական կետերն ու ուղղությունները բազմակողմ հարթակում, որտեղ մենք շարունակելու ենք ակտիվորեն ներգրավվել և աջակցել միմյանց նախաձեռնություններին»,- ասել է Միրզոյանը։

Related posts

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում առաջինն է

Ըմբիշ Հայկ Մանուկյանը՝ Եվրոպայի չեմպիոն

31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից․ դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն