Պատմական պայմաններ են ստեղծվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար. Ալիև

Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 27-րդ նիստի մասնակիցներին ուղղված ելույթում Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե, իբր, Բաքուն միշտ խաղաղության կողմնակից է եղել և հանդես է եկել տարածաշրջանում խաղաղության նախաձեռնություններով։

Իլհամ Ալիևը արտահայտվել է 3+3 տարածաշրջանային ձևաչափի օգտին, նշել՝ ներկայումս պատմական պայմաններ են ստեղծվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման համար։

Նա նաև տեղեկացրել է, որ Իրանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ավտոմոբիլային ճանապարհի և երկաթգծի կառուցման վերաբերյալ, որը հնարավորություն կտա Իրանի տարածքով ապահովել կապը Նախիջևանի հետ։ Ալիևի խոսքով՝ Ադրբեջանն աշխատում է Հյուսիս-հարավի կարողությունների հետագա ընդլայնման ուղղությամբ, մտադիր են նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով փոխադրվող բեռների ծավալը 1 միլիոն տոննայից հասցնել 5 միլիոնի։

Related posts

Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը

Արարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ