Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը մանրամասներ է հաղորդել Արցախի իրավիճակի վերաբերյալ

Արցախում երեկոյան տեղի ունեցած կրակոցներից հետո իրավիճակը հանգիստ է և ամբողջությամբ վերահսկվում է Արցախի ՊԲ-ի և ռուս խաղաղապահների կողմից: Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը «Լուրերի» հետ զրույցում հորդորեց բնակչությանը հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, մասնավորապես՝ Արցախի ՊԲ-ի հաղորդագրություններին:

Դավիթ Բաբայանը տեղեկացրեց նաև, որ կրակոցները հնչել են Արցախի Մարտունու շրջանի Նորշեն համայնքի մոտ։

Բաբայանի խոսքով՝ այս պահի դրությամբ իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է։

Կատարվածը, ըստ նրա, հիմք չէ լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգի մասին խոսելու համար։

«Դա հնարավոր չէ, քանի այնտեղ կանգնած են ռուս խաղաղապահները։ Պետք է դա լավ հասկանանք, չշահարկենք, խուճապ չսերմանենք։ Պատերազմ հնարավոր չէ։ Եվ պետք է հասկանանք, որ դա պրովոկացիա է թշնամու կողմից, և նման պրովոկացիաների դիմելու է, որովհետև սա իր ոճն է։ Մեզ համար սա նորություն չէ», – ասաց Բաբայանը:
Արցախի արտգործնախարարի խոսքով՝ Ադրբեջանը նմանատիպ գործողություններով քայլեր է ձեռնարկում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ հայության դեմ։

Related posts

Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2025 թ. բյուջեի կատարողականը | ՈՒՂԻՂ

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները