Պատերազմում զոհված 50 զինծառայողի աճյունի նմուշ նույնականացման համար տեղափոխվելու է Նիդերլանդներ

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 50 զինծառայողի աճյունի նմուշ տեղափոխվելու է Նիդերլանդներ`նույնականացման:

Այս մասին  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

«Ցավոք, մենք ունեինք բարդ փորձանմուշներ, որոնք չէր հաջողվում նույնականացնել: Հոլանդացի գործընկերների հետ համաձայնություն ենք ձեռք բերել ու աճյունների տեղափոխման գործընթացի մեջ ենք։ Ես չեմ կարծում, որ դրա պատասխանը շատ արագ կլինի, որովհետև նրանց կողմից էլ բավական բարդ փորձաքննությունների ընթացք պիտի արվի, հենց որ ունենանք պատասխանները՝ անպայման կհանրայնացնենք», – ասաց նախարարի պաշտոնակատարը։

Related posts

Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը. նա և փաստաբանը կրկին բողոք են ներկայացրել

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը

Մի մանդատի պատմություն. իրավական բախում՝ քաղաքական ենթատեքստով