Պատերազմի հետևանքով վիրավորված անձանց տրամադրվել են միջազգային չափանիշներին համապատասխան պրոթեզներ

2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրվել էին բուժամարզական պրոթեզներ, որոնք այժմ փոխարինվում են միջազգային չափանիշներին համապատասխան հիմնական պրոթեզներով։
Ֆունկցիոնալ պրոթեզների տրամադրումը հնարավորություն կտա բարելավել նրանց կյանքի որակը, բարձրացնել կենսագործունեության մակարդակն ու նպաստել ինքնուրույն կենցաղավարմանը։
Գործընթացին տեղում ծանոթանալու նպատակով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այցելել է «Ինտերօրթո» ՍՊԸ, հետևել միջազգային չափանիշներին համապատասխան պրոթեզների տրամադրմանը, զրուցել աջակցող միջոցներ ստացող շահառուների հետ, լսել նրանց ու մասնագետների կարծիքը՝ պրոթեզավորման գործընթացի վերաբերյալ։
«Օրթեզ» ՍՊԸ-ում ևս նախարարի առաջին տեղակալը ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին, քննարկել տրամադրվող աջակցող միջոցների որակական չափորոշիչներին ու արտադրական տեխնոլոգիաներին առնչվող մի շարք հարցեր, հստակեցրել այդ ուղղությամբ համատեղ անելիքները։

Related posts

ԱԺ նախագահին միջնորդագիր է ներկայացվել Արթուր Սարգսյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության մասին

Ահա և կապը «անձնական կյանքի» ու երկրում օպերատիվ իրավիճակի միջև. վարչապետը պատասխանել է հարցադրումներին

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը տևել է մոտ մեկ ժամ, առանցքում՝ Ուկրաինայի հարցը