Պատերազմին մասնակցած ուսանողների առաջին կիսամյակի վարձը կփոխահուտցվի, ովքեր վճարել են՝ կփոխհատուցվի երկրորդ կիսամյակի վարձը

Կառավարության այսօրվա նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման միջոցառումը հաստատելու մասին որոշման նախագիծը:

«Սա վերաբերում է ուսանողների միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, օրդինատուրայի ուսանողների առաջին կիսամյակի ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցմանը, շահառուներ են այն ուսանողները, որոնք մասնակցել են պատերազմին, այն ուսանողները, որոնց ծնողներն են մասնակցել ու, եթե ամուսիններից որևէ մեկն է մասնակցել», – ասաց նախարարը:

Դումանյանը նշեց, որ ովքեր զորացրվել են, զինգրքույկներում կունենան համապատասխան նշում, իսկ ովքեր զինկոմիսարիատներով են զորակոչվել կամ տարբեր ջոկատներով, նրանց մասնակցության փաստի հավաստիությունը կհավաստի համապատասխան լիազոր մարմինը:

Նախարարն ասաց՝ եթե որևէ ուսանող արդեն վճարել է առաջին կիսամյակի վարձը, գումարը կօգտագործվի հաջորդ կիսամյակի վճարման համար:

Related posts

Հաղպատի ճանապարհին՝ մոտ 30 մետր խորությամբ ձորակից դուրս բերված տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

Պարզվել է բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածի ինքնությունը. 15-ամյա աղջիկը նետվել է տանիքից