Պատգամավորը դիմել է Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահին՝ հայ ռազմագերիների ազատ արձակմանն աջակցելու հարցով

Լյուքսեմբուրգի խորհրդարանի «Այլընտրանքային ժողովրդավարական ռեֆորմ» խմբի անդամ Ֆերնան Կարտեյզերը այդ երկրի խորհրդարանի նախագահ Ֆերնան Էտգենին հարցեր է ուղղել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ՝ պահանջելով քայլեր ձեռնարկել նրանց գերությունից ազատելու ուղղությամբ։

Այս մասին տեղեկացնում է Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվո հյուպատոսությունը։ «Հայ ռազմագերիներին տանջելու մասին տեսանյութերը սոցիալական ցանցերում շրջանառվում էին դեռևս նոյեմբերի 9-ի հրադարարից առաջ։ Հրադադարից հետո Հայաստանը ռազմագերիների փոխանակման շրջանակում Ադրբեջանին է հանձնել ադրբեջանցի ռազմագերիներին։ Ենթադրվում է, որ Ադրբեջանն առ այսօր գերության մեջ է պահում մոտ 200 մարդու, այդ թվում՝ խաղաղ բնակիչների։

Այդ համատեքստում ես կցանկանայի արտաքին գործերի նախարարին տալ հետևյալ հարցերը՝

Տիրապետո՞ւմ է կառավարությունն արդյոք տեղեկատվության՝ զինծառայողների և քաղաքացիական անձանց վերաբերյալ, որոնք հրադադարի հաստատումից 5 ամիս անց, առայսօր գերության մեջ են Ադրբեջանում։
Տիրապետո՞ւմ է արդյոք կառավարությունը ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ և այլազգի մարդկանց տանջելու մասին տեղեկատվությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Ֆերնան Կարտեյզերը Լյուքսեմբուրգի կառավարությանը հարցադրում է ուղղել առ այն, թե ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում կառավարությունը, որպեսզի՝ Ադրբեջանը հրապարակի գերիների ամբողջական ցուցակը, իրականացնի հրադադարի հաստատմամբ իր ստանձնած մարդասիրական պարտավորությունները, հարգի միջազգային մարդասիրական իրավունքն ընդհանրապես և չչարաշահի ու տանջանքի ենթարկի անձանց։ Պատգամավորի հարցադրումները նաև վերաբերել են խաղաղ բնակչությանն օգնելու գործում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերին աջակցությանը, Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող այն տարածքներ միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցիչների մուտքի թույլտվություն ստանալու աջակցությունը, որտեղ հրադադարից հետո անձինք են գերեվարվել։ Պատգամավորը կառավարությունից հետաքրքրվել է նաև վերոնշյալ խնդիրների վերաբերյալ Մինսկի խմբի անդամների տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու, մարդասիրական վերոհիշյալ խնդիրները միջազգային կառույցներում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպական Միությունում, Եվրոպայի խորհրդում բարձրաձայնելու և այդ կառույցներից ռազմագերիների ազատումը պահանջելու, ինչպես նաև Բաքվի կողմից խոչընդոտումը շարունակելու դեպքում Ադրբեջանի դեմ հասցեական պատժամիջոցների կիրառման հարցերով։

Chambre des députés – Luxembourg and ADR – Alternativ Demokratesch Reformpartei member Fernand Kartheiser’s…

Опубликовано Honorary Consulate of Armenia in Luxembourg Воскресенье, 11 апреля 2021 г.

Related posts

300 հազար ժամկետանց ձվի խմբաքանակը ոչնչացված լինելու մասին կեղծ ակտ կազմած և դրա դիմաց կաշառք ստացած նախկին պաշտոնատար անձը դատապարտվել է ազատազրկման

Արմեն Գրիգորյանը հաստատել է. առաջիկայում Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու Էրդողանին

Այժմ մենք խորհրդակցությունների գործընթացում ենք Ադրբեջանի հետ՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար. վարչապետ