Պապոյանն ու «Մասդար»-ի տնօրենը անդրադարձել են ընկերության կողմից Հայաստանում արևային կայանի հիմնման գործընթացին

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում արևային կայանի հիմնման գործընթացին, հաստատվել է առաջիկա աշխատանքների ճանապարհային քարտեզը և համաձայնություն ձեռք բերվել, որ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շինարարության մեկնարկը կտրվի 2026 թվականի սկզբին։
Կողմերը երկուստեք բարձր են գնահատել տեղի ունեցած բանակցությունների արդյունքներն ու պայմանավորվածություն են ձեռք բերել դրանց շարունակականության շուրջ։

Related posts

Վարչապետ Փաշինյանը Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպմանը կարևորել է ԵԱՀԿ-ի հետ ակտիվ երկխոսությունը

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել