Պապիկյան – Լըկորնյու հանդիպմանը քննարկվել է ՀՀ և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկա ընթացքը

Հունիսի 17-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանում պաշտպանության ոլորտում բարեփոխումների ընթացքը և այդ ուղղությամբ Ֆրանսիայի հետ համագործակցության շրջանակում իրականացվող աշխատանքները:

Կողմերը կարևորել են ռազմատեխնիկական համագործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել