Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ երկու նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

«Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելության իրականացման գոտում: Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել էին Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

Related posts

Մեքենան գլխիվայր է շրջվել և այրվում է. Խոշոր խցանում՝ Աշտարակի մայրուղում

Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ

Ավարտվել է ամուսիններին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը