Պապիկյանը հանդիպում է ունեցել Շոյգուի հետ

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին մասնակցել եմ ՇՀԿ և ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների համատեղ հանդիպմանը, որտեղ ներկայացրել եմ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գտրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Այնուհետև տեղի է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաեւ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք ընթացիկ հարցեր:

Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը:

Related posts

Արարատ Միրզոյանը և Սինգապուրի ԱԳ նախարարը քննարկել են համագործակցության զարգացման ուղղությունները

18-ամյա երիտասարդը ձերբակալվել է Տելեգրամով պատվիրած թմրանյութը փնտրելիս

Կարեն Սիմոնյանը ներկայացրեց Գյումրին Եվրասիայի քաղաքների միջազգային համաժողովում