Պաշտպանության բանակից հերքում են Ասկերան մեկնող 15 հայ զինծառայողների գերի ընկնելու լուրերը

Արցախի Պաշտպանության բանակը հերքում է հայկական  որոշ  լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, իբր, Գորիսից  Արցախ՝  իրենց մշտական տեղակայման զորամաս՝ Ասկերան, մեկնող 15 հայ զինծառայող է գերի ընկել:

Արցախի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար  Սուրեն Սարումյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ լուրն իրականությանը չի համապատասխանում:

«Տեղեկությունը սուտ է: Շուտով հերքում կհրապարակենք»,-ասաց Սարումյանը:

Related posts

Անօրինական միգրացիային աջակցողների նկատմամբ կարող են կիրառվել մուտքի մշտական արգելքներ և սահմանափակումներ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Խորապես վշտացած ենք՝ տեղեկանալով Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների մասին. ՀՀ ԱԳՆ

Հրդեհ Գյումրու կտորի արտադրամասերից մեկում