Պաշտոնանկություն ՀՀ քննչական կոմիտեում

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մայիսի 30-ին հրաման է ստորագրել, որով Կամո Շառոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Հրամանում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Վրեժի Շառոյանին ազատել զբաղեցրած պաշտոնից իր գրավոր դիմումի հիման վրա 2025 թվականի հունիսի 2-ից»։

Արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Շառոյանը պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականի հունվարի 21-ից:

Related posts

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Սրբուհի Գալյանը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների արդյունքներն ու առաջնահերթությունները

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը