Պաշտոնանկություններ ՔԿ-ում և ՆԳՆ-ում՝ աղմկահարույց սպանություններից հետո

Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և ընկերոջ` քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանությունից մի քանի օր հետո պաշտոնից ազատվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը:

Նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է, որ ազատման պատճառը աղմկահարույց սպանությունն է:

Պաշտոնանկություն է եղել նաև Քննչական կոմիտեում. Հրաչյա Ղազարյանն ազատվել է կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից:

Կոմիտեից չեն պատասխանել՝ արդյոք Ղազարյանի ազատումը ևս կապ ունի սպանության հետ, թե ոչ:

Փարաքարի համայնքապետն ու ընկերը սպանվել են սեպտեմբերի 23-ին՝ Վալոդյա Գրիգորյանի կիսակառույց տան դիմաց՝ դիմակավորված անձի արձակած կրակահերթից:

Related posts

Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2027-ի բյուջեի նախագիծը . ՈՒՂԻՂ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում

Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստը․ ինչ է քննարկվել