Պայթյnւն Գյումրիում

Գյումրու Տերյան փողոցում պայթել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա։ Ականատեսների փոխանցմամբ՝ վարորդը նախ գազի արտահոսքի ձայն է լսել, ապա հասցրել է դուրս գալ մեքենայից։ Պայթյունի հետևանքով վնասվել են հարակից վաճառասրահը, հյուրատունը և կայանված ավտոմեքենաները։ Դեպքի վայրում աշխատում են ՆԳՆ ներկայացուցիչները։ Ժամը 17:50-ի դրությամբ «Գյումրի» բժշկական կենտրոն պայթյունի հետևանքով տեղափոխված կամ դիմած անձինք չկան։ Այս մասին հայտնեցին բժշկական կենտրոնից։

Related posts

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել

Զելենսկին Դուբլինում հանդիպել է Թրամփի բանագնացների հետ․ քննարկվել է գերիների ամենախոշոր փոխանակումը