Պայթյուն Սանկտ Պետերբուրգի սրճարանում. տուժածների թիվը հասել է 32-ի

Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 32 մարդ, մեկ մարդ մահացել է, 10 տուժածի վիճակը գնահատվում է ծանր, 16 հոգու, այդ թվում՝ 14-ամյա աղջկա, վիճակը միջին ծանրության է, 5 մարդունը՝ բավարար։ Նրանք ստանում են անհրաժեշտ ողջ օգնությունը ստացիոնար պայմաններում, հայտնում են ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, գրում է Interfax-ը։

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կիրակի Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որին զոհ է դարձել ռազմական լրագրող Վլադլեն Տատարսկին։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Պայթյունի գործով կասկածվում է ոմն Դարյա Տրեպովան, որին արդեն ձերբակալել են։ Նա այդ օրը լրագրողին գիպսե արձանիկ է նվիրել: Նախնական տվյալներով՝ այնտեղ կարող էր տեղադրված լինել ինքնաշեն պայթուցիկ սարք։

Related posts

Միքայել Սրբազանը մեքենայի մոտից Կաթողիկոսի հետ վերադարձավ Վեհարան

Նիկոլ Փաշինյանը առաջիկայում ասուլիս կտա

ԱԱԾ աշխատակիցները մտել են վեհարան, դուռը կողպել. իրավիճակը մնում է ծայրահեղ լարված