Պայթյուն Գյումրու N զորամասին հարող տարածքում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Գյումրի քաղաքում գտնվող N զորամասին հարող տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշյալ դեպքի վերաբերյալ 2021թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 14:02-ին, ՀՀ ոստիկանության Կումայրի բաժին ահազանգել է զորամասի հերթապահը՝ տեղեկացնելով, որ նշված զորամասին հարող տարածքում պայթյուն է տեղի ունեցել:  Ըստ նույն օրը «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ստացված հաղորդման՝  Գյումրի քաղաքում գտնվող զորամասի պարսպի հարակից հատվածից «Կրծքավանդակի ծակված, արյունահոսող շնչող վերք, տրավմատիկ հեմոռագիկ շոկ» նախնական ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 18-ամյա երիտասարդ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են վերոնշյալ երիտասարդի  հագուստները, նշանակվել են դատաբժշկական, դատապայթյունատեխնիկական փորձաքննություններ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ձեռնարկման արդյունքում  կատարված դեպքի մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով՝ համապատասխան հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Related posts

ՀՀ-ում արդարադատության և սահմանադիրի՝ ժողովրդի միջև կառուցակարգային և բովանդակային որոշակի խզում կա. վարչապետ

Հայտարարագրումը որևէ մեկին հարկելու մասին չէ, քաղաքացիների վրա որևէ բեռ ավելացնելու մասին չէ. Արթուր Հովհաննիսյան

Շիրակի մարզի մի շարք համայնքներում ընդհատվել է գազամատակարարումը