Պայթյուն Գյումրիում՝ գունավոր ծխի արտահոսքով

Գյումրիում տեղի է ունեցել պայթյուն՝ նախկին Տեքստիլ կոմբինատի գործվածքային ֆաբրիկայի հետնամասում, այնուհետեւ բռնկվել է հրդեհ: Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, տեղում ծառայություն էին իրականացնում նաեւ ոստիկանության աշխատակիցները, տեղում էր նաեւ «Այսօր» լրատվականի նկարահանող խումբը: Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում տեղի ունեցավ նաեւ գունավոր ծխի արտահոսք: Ներկա պատասխանատուների խոսքով՝ հետաքննությունը կպարզի, թե ինչ պատճառով է պայթյունն առաջացել: Պայթյունի հետեւանքով տուժածներ չկան:

Ավելի ուշ ԱԻՆ-ից տեղեկացանք, որ այրվել են խոտածածկ տարածք եւ աղբ, հրդեհը մեկուսացվել է ժամը 12:38-ին:

Related posts

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Լիանա Մանուկյանը 57 ձայնով ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ