Պայթյուն Ադրբեջանի ռազմարդյունաբերական գործարաններից մեկում

Պայթյուն է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարաններից մեկում։

Շիրվան քաղաքում գտնվող հավաքման ձեռնարկությունում զինամթերքի պայթյունի հետևանքով մեկ բանվոր մահացել է, մյուսը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Շիրվանի կենտրոնական հիվանդանոց:

Փաստը հետաքննվում է: Մահացած ու վիրավոր քաղաքացիները Շիրվանի բնակիչներ են:

Ձեռնարկության գործունեության հիմնական ուղղություններն են հատուկ նշանակության արտադրանքի, կապի սարքավորումների, ընդհանուր սպառման ապրանքների ստեղծում, կատարելագործում և արտադրություն:

Related posts

Պլանային ջրանջատում Գյումրիում՝ սեպտեմբերիի 15-16-ին

Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին

Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները