Պակիստանում ջրհեղեղների զոհերի թիվը ավելացել է 57-ով

Պակիստանում աղետալի ջրհեղեղների զոհերի թիվը աճել է ևս 57-ով, որից 25-ը երեխաներ են: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ օգնություն ցուցաբերելու աշխատանքները համակարգելու համար ձևավորված բարձր մակարդակի մարմինը՝ վարչապետ Շեհբազ Շարիֆի գլխավորությամբ, առաջին անգամ հանդիպում է անցկացրել Իսլամաբադում ՝ աղետը գնահատելու նպատակով:

Ռեկորդային անձրևները և հալչող սառցաբեկորները հյուսիսային լեռներում առաջացրել են ջրհեղեղներ, որոնց հետևանքով տուժել է 33 մլն մարդ, մահացել առնվազն 1265-ը, այդ թվում՝ 441 երեխա:

Related posts

Գյումրիում երթուղային «Գազելը» վրաերթի է ենթարկել տարեց կնոջը

Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը քննարկելու վերաբերյալ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը մերժվեց

Ամպրոպ, կարկուտ, անձրև, առանձին վայրերում՝ հորդառատ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը