Չկառուցապատված հողամասը կվերադարձվի Իջևան համայնքին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը

2024 թվականի նոյեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և դադարեցրել Իջևանում գտնվող շուրջ 10 միլիոն շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեք ունեցող 0,15 հա մակերեսով հողամասի նկատմամբ Ա.Թ.-ի և Ս.Չ.-ի կառուցապատման իրավունքը՝ հողամասը վերադարձնելով համայնքին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Վճռի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Ա.Թ.-ի և Ս.Չ.-ի կողմից հողամասը կառուցապատման իրավունքով ձեռք բերելուց հետո այն նպատակային նշանակությամբ չի օգտագործվել:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2023 թվականի դեկտեմբերի 20-ին հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով դադարեցնել Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության 1/41 հասցեում գտնվող 0,15 հա մակերեսով հողամասի նկատմամբ Ա.Թ.-ի և Ս.Չ.-ի կառուցապատման իրավունքը:

Related posts

Իսրայելը հարվածել է Իրանի ցենտրիֆուգ արտադրող գործարանին

Մեր աջակցությամբ ԼՂ-ից բռնի տեղահանվածները կտնավորվեն ՀՀ-ում. Փաշինյան

Մենք ունենք բոլոր կարողությունները՝ կառավարելու հիբրիդային ռիսկերը. Փաշինյան