Չի կարելի Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալ և անդամակցել ԵՄ-ին․ Բորելը վերջնագիր է ներկայացրել Վրաստանին

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը վերջնագիր է ներկայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության վերաբերյալ, այն է՝ չեղյալ համարել «Ընտանեկան արժեքների մասին» օրենքը։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարին դուր չի եկել նաև օտարերկրյա գործակալների մասին օրենքը;

Բորելը հավելել է, որ անհնար է սերտ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ և միաժամանակ անդամակցել Եվրամիությանը։

«Մենք Վրաստանին առաջարկում ենք կոնկրետ ծրագիր «արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքը չեղարկելու համար»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

Related posts

Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան

Մահացած է հայտնաբերվել պաշտոնանկ արված Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը. BBC

Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ