«Ուրալյան ավիաուղիներ»-ը սկսել է Մոսկվա- Գյումրի-Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթերը

Ռուսական «Ուրալյան ավիաուղներ»-ը նոյեմբերի 30-ին սկսել է Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) – Գյումրի («Շիրակ» օդանավակայան)- Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) երթուղով կանոնավոր չվերթերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է դիմել ավիաընկերությանը:

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը Մոսկվա («Վնուկովո» օդանավակայան)-Գյումրի («Շիրակ» օդանավակայան)- Մոսկվա («Վնուկովո» օդանավակայան) երթուղով չվերթերը վերսկսել էր նոյեմբերի 26-ից:

Related posts

Ակնհայտ է, որ գործ չունենք դիվերսիայի հետ, հակառակ դեպքում Ադրբեջանը նախապես չէր տեղեկացնի հայկական կողմին իրենց զինծառայողի կորելու մասին. Ռուբինյան

Հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ընթացիկ ծրագրերին և առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր