Ուսումնասիրվում են Աշոցքում տեղի ունեցած հորդառատ անձրևի պատճառած վնասները

Հորդառատ անձրևների պատճառով սելավատարի ջուրը լցվել է Աշոցք համայնքի Մուսայելյան բնակավայրի 4 բնակելի տներ և 1 անասնագոմ։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն աշխատակազմի պատասխանատուների հետ եղել է Մուսայելյան բնակավայրում։
Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի հետ մարզպետի աշխատակազմի պատասխանատուները հանդիպել են բնակիչներին, ծանոթացել իրավիճակին։ Տեղում պարզ է դարձել, որ բնակիչների վնասը մեծ չափերի չի հասել։
Պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ բնակիչների կրած վնասների մասին ընդհանուր տեղեկատվություն հավաքելու և մարզպետի աշխատակազմ ներկայացնելու մասով։ Համայնքի ղեկավարը վստահեցրել է, որ կարվի հնարավորը սեղմ ժամկետում սելավատարի տվյալ հատվածը մաքրելու համար։

Շիրակի մարզպետի աշխատակազմ

Հորդառատ անձրևների պատճառով սելավատարի ջուրը լցվել է Աշոցք համայնքի Մուսայելյան բնակավայրի 4 բնակելի տներ և 1…

Опубликовано ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ Среда, 29 мая 2024 г.

Related posts

Երևանում դիմակավորված անձինք առևանգել են օտարերկրացու դստերը. ինչպես, որտեղ և ում հետ է հայտնաբերվել երեխան

Պուտինն ինձ ասեց, որ անպայման պատասխան հարված կհասցնի Ուկրաինային. Թրամփ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել